Ախտորոշում
Սպիտակուց մեզի մեջ. armeniamedicalcenter.am
Մեզի մեջ սպիտակուցի նորմալ քանակությունը մինչև 0,03 գ/լ է: Եթե այն ավելին է, դա պրոտեինուիրայի զարգացման նշան է:
Առաջացման պատճառները.
- ոչ ճիշտ սնվելը՝ պրոտեինով հարուստ սննդակարգ,
- հաճախակի սթրեսներ, նյարդային գերլարվածություն,
- հղիություն,
- գաստրոէնտերոլոգիական ախտաբանություններ,
- երիկամների ախտաբանություն, որոնք ձևավորվում են արդեն առկա խնդիրների ֆոնի վրա՝ պիելոնեֆրիտ, գլոմերուլոնեֆրիտ, երիկամների կարցինոմա, լիպոիդային նեֆրոզ,
- տոքսիկ թունավորում,
- գերսառեցում, ջրազրկում,
- հիպերտոնիկ հիվանդություն,
- որոշ դեղորայքային խմբերի երկարատև օգտագործում,
- միզասեռական համակարգի հիվանդություններ:
Հղիության ժամանակ սպիտակուցի ավելացումը մեզում կարող է նշան լինել.
- հղիի ոչ կարգավորված սննդի,
- բարձրացած արյան ճնշման,
- պիելոնեֆրիտի,
- հեստոզի զարգացման:
Լրացուցիչ ռիսկի գործոնները. իմունային խանգարում, ճարպակալում, տարիքային փոփոխություններ օրգանիզմում:
Ախտանշանները. եթե սպիտակուցի քանակի ավելացումը մեզում աննշան է, ապա լրացուցիչ ախտանշաններ չեն արտահայտվում:
Եթե սպիտակուցի առկայությունը մեզում որոշակի ախտաբանական գործընթացի արտահայտություն է, ապա կարող են դիտվել.
- ցավ` հոդերում,
- քնկոտություն, հոգնածություն,
- սրտխառնոց, հնարավոր են փսխումներ,
- մեզի գույնի փոփոխություն. սպիտակուցի քանակի բարձր մակարդակի ժամանակ մեզը դառնում է կարմրավուն, իսկ պակասի դեպքում՝ սպիտակ,
- սարսուռ, ջերմություն, այտուցներ, ցավային համախտանիշ, ախորժակի անկում:
Ախտորոշում՝. հարկ է պարզել պատճառը.
- բժիշկ-թերապևտը զննում է և անամնեզ հավաքում,
- լաբորատոր մեթոդներ. ընդհանուր և օրվա մեզի հետազոտություն, արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություն, որովայնի խոռոչի, փոքր կոնքի, սրտի ուլտրաձայնային հետազոտություն, իմունոլոգիական հետազոտություն:
Բուժում
Կազմակերպվում է միայն բժշկի կողմից` կատարված հետազոտությունների արդյունքի հիման վրա: Կարող են նշանակվել. խիստ կարգավորված սննդակարգ, հակաբիոտիկներ, հակաբորբոքիչ պատրաստուկներ` կախված խնդիրն առաջացրած պատճառից և այլն:
Կանխարգելում
Կանխարգելման յուրահատուկ մեթոդներ չկան, քանի որ դա առանձին ախտաբանություն չէ: Պետք է հետևել առողջ ապրելակերպի ընդհանուր կանոններին, ժամանակին և ճիշտ բուժել խնդիրն առաջացնող պատճառները և չզբաղվել ինքնաբուժմամբ:
29.08.2020 Կարդացեք նաև
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ